«Դոյչլանդֆունկը» օգոստոսի 24-ին անդրադարձավ Իրանի պատերազմի հետեւանքով ՀՀ-ում բնակություն հաստատած այդ երկրի քաղաքացիներին, որոնց թիվն ավելանում է: Երեւանում պարսկերեն հաճախ է լսվում, սոցցանցերում իրանցիները բնակարան, աշխատանք են փնտրում: «ՀՀ-ն կրոնական եւ մշակութային տարբերություններ ունի, բայց անվտանգ եւ ժողովրդավար է, իրանցի փախստականների համար բաց դուռ է, մուտքի վիզա չի պահանջում, 3 ամիս կարող են բնակվել: Գործազուրկների մեծ թիվ կա, առանց հայերենի եւ ռուսերենի իմացության, աշխատանք գտնելը դժվար է: Երեւանում Իրանից գաղթածները եկեղեցական համայնք են ստեղծել, նրանց մեջ դավանափոխներ կան: Բողոքական քահանան պատմում է, որ դպրոց են բացելու եւ մատչելի կեցավայր նոր եկողների համար: «Ազգի» առաջիկա համարում կանդրադառնանք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Լուսանկարը՝ «Դոյչլանդֆունկի» կայքի picture alliance / Associated Press / Արսեն Սարգսյան