Պետք է համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում․ ՌԴ նախագահ

1 Սեպտեմբերի, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ համաշխարհային պրակտիկայից բացառելու զինված հակամարտությունների հրահրումը։

«Կցանկանայի հիշեցնել, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի օրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում»,- ասել է Պուտինը՝ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների նիստի ընթացքում։

Պուտինը նաև նշել է, որ ՇՀԿ երկրների միջև համագործակցությունը նպաստում է Եվրասիական մայրցամաքում խաղաղության և կայունության մթնոլորտի ձևավորմանը։

Leave a Comment