Հայաստանի ապագան պետք է որոշեն հայերը՝ հանրաքվեի միջոցով. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։

«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց հայերը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք դա անեն՝ հանրաքվե անցկացնեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՏՄ անդամ մի շարք երկրների ղեկավարներ։

Պեսկովը նշել է նաև, որ թեման կարող է քննարկվել Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամանակ։

Leave a Comment