Անջելինա Ջոլին կրկին այցելել է Ուկրաինա

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դարձյալ ժամանել է Ուկրաինա։ «ՈՒՆԻԱՆ»-ի Տելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ նրան նախօրեին նկատել են Տերնոպոլում։ Լրատվամիջոցը նաև լուսանկար է տարածել Ջոլիի…

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դարձյալ ժամանել է Ուկրաինա։ «ՈՒՆԻԱՆ»-ի Տելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ նրան նախօրեին նկատել են Տերնոպոլում։

Լրատվամիջոցը նաև լուսանկար է տարածել Ջոլիի մասնակցությամբ, որից, սակայն, բարդ է հստակ հասկանալ նրա գտնվելու կոնկրետ վայրը։

Սա դերասանուհու առաջին ուղևորությունը չէ այս երկիր. 2025 թվականի նոյեմբերին ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել էին նրա այցին Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոն։

Leave a Comment