«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է ԱԺ-ը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու առկա խնդիրներին, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերին:
Պատգամավորը պատասխանել է հյուրերի հարցերին:
Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել են նորընտիր օրենսդիր մարմնի աշխատանքներին, եղել խորհրդարանի գրադարանում և թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ: