Նեպալի իշխանությունները հայտնել են, թե քանի մարդ է փրկվել ջրհեղեղից

Նեպալի իշխանությունները ջրհեղեղի ժամանակ փրկել են 3253 մարդու, ուրբաթ օրը հաղորդել է  Ratopati ՝ հղում անելով Նեպալի կառավարության խոսնակ Սասմիտա Պոկարելին։

«Չորեքշաբթի օրը Բհոտե Կոսի և Տրիշուլի գետերի վրա տեղի ունեցած ջրհեղեղից հետո փրկվել է 3253 մարդ», – ասվում է հոդվածում։

Փրկարարական գործողությունների համար գործի է դրվել տասնհինգ ուղղաթիռ։ Բացի այդ, չորս ուղղաթիռ սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ է հասցրել տուժած շրջաններ։

Leave a Comment