Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետո


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դաղստանի Խիվսկի շրջանում 59-ամյա տղամարդ է ձերբակալվել անչափահաս աղջկա առևանգման կասկածանքով։ Միջադեպի մասին հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինները։

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Ցլակ գյուղում։ Տղամարդը երեխային տարել է Սուլեյման-Ստալսկի շրջանի Ցմուր գյուղի ծայրամաս և այնտեղ պահել ամբողջ գիշեր։

Իրավապահների փոխանցմամբ՝ միջադեպը նախորդել է տղամարդու և աղջկա մոր միջև ծագած վեճը։ Նշվում է, որ կինը դեմ էր տղամարդու որոշ մտադրություններին և այդ մասին հայտնել էր ամուսնուն։

Իրավապահների տվյալներով՝ դրանից հետո տղամարդը, վրեժխնդրության շարժառիթով, երբ կինը տանից դուրս էր եկել, քնած վիճակում առևանգել է նրա դստերը և հեռացել։

Ոստիկանների ժամանելուց հետո տղամարդը սպառնացել է երեխային սպանել։ Իրավապահներին, սակայն, հաջողվել է աղջկան անվտանգ դուրս բերել և ձերբակալել տղամարդուն։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, և իրավապահները շարունակում են քննչական գործողությունները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment