72-ամյա թոշակառուն դանակահարել է որդուն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքում 72-ամյա կին է ձերբակալվել իր 46-ամյա որդու սպանության կասկածանքով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։

Քննության նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 25-ի երեկոյան՝ կենցաղային վեճի ընթացքում։ Իրավապահների վարկածով՝ կինը դանակով առնվազն մեկ հարված է հասցրել որդու կրծքավանդակին։

Տղամարդը ստացած վնասվածքի հետևանքով մահացել է դեպքի վայրում՝ մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը։

Իրավապահները զննել են դեպքի վայրը, առգրավել ենթադրյալ հանցագործության գործիքը և հարցաքննել վկաներին։

72-ամյա կինը ներկայումս ձերբակալված է։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռ քննարկվում է։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment