Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնեց՝ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Փակ՝ գաղտնի քվեարկության համաձայն՝ Իրինա Յոլյանն ստացավ 38 կողմ, 63 դեմ ձայն:

«Ըստ այդմ՝ որոշումը չի ընդունվել»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը:

Այսպիսով, նա չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Leave a Comment