Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ․ Radar Armenia-ն տեղեկացավ փաստաբան Արամ Օրբելյանից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին շտապօգնության մեքենան Հակակոռուպցիոն կոմիտե էր ժամանել Ռոբերտ Քոչարյանի համար, ով շաբաթներ առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել։ Նա ձերբակալված է։ Ըստ մեղադրանքի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Քոչարյանն այժմ բուժզննություն է անցնում․ նրա խափանման միջոցի հարցը կորոշվի հետո։
