ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հարություն Հարությունյանը

2026 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 48։

Նրա թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Խորհրդարանում Հարությունյանի կենսագրությունն ու թեկնածությունը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, որն ավելի վաղ նույն պաշտոնում չէր ընտրվել։

Տես նաև՝ «Սպիտակ ծուխը»՝ ԱԺ-ից․ 12 հանձնաժողովից 9-ն արդեն նախագահ ունի

Leave a Comment