
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը Հակակոռուպցիոն կոմիտեում վատացել է, հրավիրվել էր շտապօգնություն։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ԶԼՄ- ներին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում և հետագա հետազոտության նպատակով տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն: