Օգոստոսի 24-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Ագոռա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:
Մասնավորապես՝
- պիտանելիության ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 6,
- չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 1,
- առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 3,
- առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4,
- առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6։
Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter