Արագածոտնի մարզպետի ծառայողական էլեկտրամեքենայի շահագործումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմին կհատկացվի 973 հազար 800 դրամ։ Գումարը նախատեսվում է օգտագործել էլեկտրական մեքենայի վերալիցքավորման կայան ձեռք բերելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը․
Որոշման նախագծի ընդունման անրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա որոշման հավելված N 2-ի 35-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին սպասարկելու նպատակով որպես ծառայողական ավտոմեքենա ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին է տրամադրվել «Volvo EX40 BEV» (Battery Electric Vehicle) (նույնականացման համար՝ YV1XZERRXS2512448) մակնիշի ավտոմեքենա, որի գործարկման նպատակով անհրաժեշտ է կայան՝
Հզորությունը 22 կՎտ կամ 125 Ա
Հոսանքի պաշտպանիչ անջատման սարք (УЗО),
Լարման տատանումների պաշտպանություն
Մուտքային լարումը՝ 380Վ-420Վ
Միացման տեսակը՝ եռաֆազ
Միակցիչ՝ CCS2 (եվրոպական ստանդարտ)
Գործողության հաճախականությունը 50-ից 55 ՀՑ
Չափերը՝ 680*500*155 մմ
Պատին ամրացվող
Առկա է LCD էկրան, որտեղ նշվում է լիցքավորման մասին
տեղեկատվությունը
Առկա է հավելված, որը հնարավորություն է տալիս իրականացնել
մոնիտորինգ
Երաշխիք ՝1 տարի։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Նախագծով անհրաժեշտ գումարը առաջարկվում է վերաբաշխել ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի << Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում >> հոդվածով առկա 973 750 (ինը հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ ազատ միջոցից։ Գնման ընթացակարգը իրականացվել է Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և համապատասխան կարգավորումներն իրականացնելուց հետո անվանախմբի գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը:
Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն։
Ակնկալվող արդյունքները.
Նախագծի հաստատմամբ 1002-31001 ծրագրի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> հոդվածին կհատկացվի 973 800 ՀՀ դրամ էլեկտրական մեքենայի վերալիցքավորման կայանը ձեռքբերելու համար։
Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 18.08.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելված-ի 6.10 կետից: