ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս պետությանը․ ArmLur.am

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։

ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են ևս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյան, Սարգիս Արմենի Պետրոսյան, Ազատ Սերժիկի Գրիգորյանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ ՔՊ-ական պատգամավորի որդին մոտ 1,5 միլիարդի պետությանը վնաս է պատճառել։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորի որդու խափանման միջոցը ընտրվել է երաշխավորության հիման վրա։

Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, հայտնվում է աղմկալի պատմությունների կիզակետում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment