Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում են փլուզման հասցնել

Ուկրաինայի զինված ուժերը մտադիր էին հարվածների միջոցով Ռուսաստանը փլուզման հասցնել՝ ոչնչացնելով երկրի տնտեսության տարբեր ոլորտներ և խաթարելով ազգային միասնությունը: Այս մասին «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նպատակը հրապարակավ հայտարարվեց՝ մեր երկրի տնտեսության բոլոր ոլորտների ոչնչացումը, մեր ժողովրդի միասնության և ռուսական հասարակության համախմբվածության խաթարումը (զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով): Ամփոփելով՝ նպատակը Ռուսաստանը փլուզման հասցնելն է, ինչի մասին նրանք վաղուց երազել են և անընդհատ խոսում են», – ասել է նա:

Leave a Comment