Վայոց ձորի Ջերմուկ համայնքը ՀՀ պաշտպանության նախարարությանը կնվիրի 81,8 մլն դրամ սկզբնական արժեքով PRINOTH T4SR-DEC2 մակնիշի ձյուն հարթեցնող-տապանող թրթուրավոր ռատրակ մեքենա։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է գույքն ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացնել ՊՆ-ին՝ Զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից (այսուհետ` նաև համայնքի ղեկավար) նվիրվող ռատրակ մեքենան որպես ՀՀ սեփականություն ընդունելու և Պաշտպանության նախարարությանն ամրացնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված 27.04.2026թ. գրությամբ ներկայացված համայնքի ղեկավարի 16․04․2026թ․ N 35-Ա որոշման համաձայն համայնքի սեփականությունը հանդիսացող 81,820․4 (ութսունմեկ միլիոն ութ հարյուր քսան հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժեքով սկզբնական արժեքով, PRINOTH T4SR-DEC2 մակնիշի ձյուն հարթեցնող-տապանող թրթուրավոր ռատրակ մեքենան նվիրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:
Կարգավորմաննպատակըև բնույթը
Որոշման նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետությանը նվիրվող գույքն ընդունվում է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության և 3-րդ կետի պահանջների ապահովման հետ, ի դեմս՝ կառուցել ապագայի բանակ՝ իր սպառազինությամբ, կառավարման և ղեկավարման միասնական ավտոմատացված համակարգով, կազմկառուցվածքով և պատերազմավարական եղանակներով և Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու արդյունավետության բարձրացման: