ՔՊ-ի իշխանությունը նախընտրում է վառելիքը ձեռք բերել նախկին հանրապետական պատգամավորի ընտանեկան ընկերությունից․ «Փաստինֆո»

22 Օգոստոսի, 2026

ՔՊ-ի իշխանության օրոք սեփական հայեցողությամբ գնումները, այն է՝ մեկ աղբյուրից իրականացվող գնումները, շարունակվում են։

ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲ ընկերությունը երկու պայմանագրով 11 միլիոն 797 հազար 830 դրամ է հատկացրել մետաղական ցանցից ցանկապատ և հեղուկ պրոպան գազ ձեռք բերելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պայմանագրերը կնքվել են հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։

Երկու պայմանագրերը կնքվել են «Մաքս Օիլ» և «Հայ-գերմանական ԱՐԱԶԵՆ» համատեղ ձեռնարկություն ՍՊ ընկերությունների հետ։

«Մաքս Օիլ» ՍՊ ընկերությանը, որը 2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, տրամադրվել է 4 միլիոն 920 հազար 630 դրամ։ Ընկերությունը ՓԲ ընկերությանը մատակարարել է ամառային դիզելային վառելիք։ Վառելիքի մեկ լիտրի արժեքը նշված է 620 դրամ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության իրական շահառուն Էդգար Փամբուկյանն է, որը Հայաստանում ունի նաև մի շարք այլ բիզնեսներ։ Նա նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է։

Փամբուկյանին պատկանող «Մաքս Օիլ»-ը տարբեր գերատեսչությունների վառելիք է մատակարարում։

Մյուս ընկերությանը տրամադրվել է նշված գումարի ավելի խոշոր մասը՝ 6 միլիոն 877 հազար 200 դրամ։ Այդ գումարի շրջանակում ՓԲ ընկերությանը մատակարարվել է 50×50 մմ չափի բջիջներով քառակուսի հյուսված մետաղական ցանց։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից պարզվում է, որ այս ընկերության 60%-ը պատկանում է Արա Սանթրոսյանին, իսկ 40%-ը՝ Լարիսա Շեկոյանին։

Leave a Comment