Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112։