Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան հեռացել է «Մոնակոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը խզել է 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Նոյեմբերին ֆրանսիացին 811 օրվա ընդմիջումից հետո վերադարձել էր խաղադաշտ: 2023 թ․ սեպտեմբերին Պոգբան Թուրինի «Յուվենտուսում» խաղալու ընթացքում 4 տարով որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Ավելի ուշ մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել էր որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի: «Յուվենտուսից» բացի, կիսապաշտպանն ակումբային կարիերայում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2011-2012 թթ, 2016-2022 թթ․)։ Ֆրանսիայի հավաքականում նա հանդես է եկել 2013-2022 թ–ին, իսկ 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն։