Zham.am | Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը





Երևի պետք է ողջունել Նիկոլ Փաշինյանին իշխանության պահող կառույցների՝ քննչականի ու ոստիկանության ռազբիրատները: Բազմաթիվ քաղբանտարկյալներ ունեցող երկրում նորմալ քաղաքացիները թերևս պիտի խրախուսեն, որ քպ-ական ոստիկանությունն ու քպ-ական քննիիչները ծեծեն զմիմյանս: Սա սարկազմ է, իհարկե, բայց անհնար է այլ կերպ վերաբփերվել այս ծուռհայելիային իրականությանը: 

«Իշխանություն» լրատվականին ահազանգել է, որ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։

Ըստ տեղեկությունների՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։

Ծեծվածի հարազատները «Իշխանությանը» պատմեցին, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով  շարունակություն է ստացել Քննչականում:

Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։

Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել նաև, որ քննչականում ծեծի ենթարկված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայո Սարգիս Աղասի Բագրատունյան: Ծեծի ենթարկվելու ժամանակ նա եղել է համազգեստով: Դեպքի վերաբերյալ «Իշխանություն» լրատվականը հարցազրույց է իրականացրել Բագրատունյանի փաստաբանի հետ:

Նա նաև նշեց, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել․

«2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ,- նշված է հաղորդագրության մեջ։


Leave a Comment