
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Մամիկոն Խաչատրյանն արժանացել է բրոնզե մեդալի։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը վաստակել է 15.000 միավոր և դարձել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը, վաստակելով 14.900 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: