Բարսեղյանի «Սլովանը» ոչ-ոքի է խաղացել ՉԼ փլեյ-օֆֆում

Կայացան Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլի մի շարք հանդիպումներ։

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ ուժերը չափեց սլովենական «Ցելյեի» հետ։ « 15-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ռոման Չերեպկայը, խաղակեսի վերջնամասում Միլոտ Ավդյուլին խփեց հյուրերի պատասխան գնդակը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

«Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, որն ակտիվ հանդիպում անցկացրեց և փոխարինվեց 84-րդ րոպեին: Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Սլովենիայում։

Leave a Comment