Նոր կարգավորումներ՝ աշխատողների պարտադիր բժշկական զննությունների համար

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում պարբերական բժշկական զննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը բխում է առողջական վիճակի բժշկական զննությունների կարգը և պահանջները միջազգային փորձի հիման վրա արդիականացնելու, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջը, ինչպես նաև աշխատողների անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի թվայնացումը ապահովվելու անհրաժեշտությունից։

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում են որոշման մեջ կատարել փոփոխություններ, որոնցով կապահովվի առողջական վիճակի բժշկական զննությունների արդիականացումը, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջի կատարումն, աշխատողների անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի թվայնացումը։

Նախագծի 1-ին հավելվածի 25-րդ, 26-րդ, 27-րդ կետերի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է վեցամսյա ժամկետ, որի նպատակն է էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի համաժամանակեցումը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի առողջական վիճակի պարտադիր բժշկական զննությունների արդիականացումը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 174-Լ որոշման 1-ին հավելվածի 48-րդ, 76-րդ կետերից։

Նախագծի ընդունումը` ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, նպաստելու է հանրային առողջության պահպանման առկա մեխանիզմների, գործընթացների բարելավմանը և հանրային առողջապահության բնագավառի զարգացմանը:

Leave a Comment