Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը արձագանքել է նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի՝ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ նշելով, որ դրանց անցկացումը ներկայումս անհնար է:
«Անկեղծ ասած, այսօր կան այլ առաջնահերթություններ: Այսօր չկան պայմաններ քվեարկության իրավունքը երաշխավորելու համար», – ասել է Պոդոլյակը La Repubblica-ին տված հարցազրույցում:
Նա որպես խոչընդոտներ նշել է շարունակվող ռազմական գործողությունները, օկուպացված տարածքները և քաղաքացիների տեղահանությունը:
«Անհնար է երաշխավորել քվեարկության անվտանգությունը, և այս պայմանը սահմանված է օրենքով, որը մնում է ուժի մեջ», – հավելել է նա: