Թրամփը սպառնացել է Իրանին աջակցող երկրներին տնտեսական հետևանքներով

Իրանին աջակցող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերող երկրների վրա Միացյալ Նահանգների կողմից լուրջ տնտեսական հետևանքներ կարող են տարածվել։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social-ում։

«Այսօր նաև հայտարարում եմ, որ ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ տեսակի աջակցություն ցուցաբերել Իրանին, ինքն էլ կբախվի հսկայական տնտեսական հետևանքների»,– գրել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment