Օգոստոսի 20-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը…
Օգոստոսի 20-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։
Օգոստոսի 21-24-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 23-24-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում այսօր կեսօրից հետո առանձին հատվածներում նույնպես հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +32…+34, երեկոյան՝ +26…+28 աստիճան։