Երևանում մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի

ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում և ցանցի ընդլայնում՝ երկու նոր կայարանի կառուցմամբ։ Ծրագրի համաձայն՝ կառուցվելու է «Աջափնյակ» կայարանը, ինչպես…

ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացում և ցանցի ընդլայնում՝ երկու նոր կայարանի կառուցմամբ։

Ծրագրի համաձայն՝ կառուցվելու է «Աջափնյակ» կայարանը, ինչպես նաև նոր վերգետնյա կայարան՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում։

Երևանի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև առնվազն 250 նոր էլեկտրաբուս ներդնել և զարգացնել առանձնացված երթուղային միջանցքները։

Բացի այդ, նախատեսվում է կառուցել 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածք և «Խելացի քաղաքի» հայեցակարգի շրջանակում Երևանից սկսել երթևեկության իրական ժամանակում վերլուծության ու կառավարման համակարգի ներդրումը։

Leave a Comment