
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է համակարգային լուծումներ մշակի բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ:
Ըստ այդ որոշման՝ խմբում ընդգրկված կլինեն Պաշտպանության, Կրթության, Առողջապահության նախարարները, Զինված ուժերի շտաբի պետը, Ռազմական ոստիկանության պետը ու մի շարք այլ պաշտոնյաներ: Նրանք երեք ամիս ժամանակ ունեն առաջարկություններ մշակելու և վարչապետին ներկայացնելու համար:
Փաշինյանի այս որոշումը հաջորդում է այս տարվա ութ ամիսներին խաղաղ պայմաններում բանակում մահվան 12-րդ դեպքին:
Աղբյուրը` ՀՀ Կառավարություն