NASA-ի գիտնականները պարզել են, որ Երկրի որոշ միկրոօրգանիզմներ, որոնք մարդկանց հետ կարող են հասնել Լուսին, ի վիճակի են գոյատևել Լուսնի հարավային բևեռի ստվերոտ հատվածներում։
Գիտնականները ուսումնասիրել են տիեզերական պայմաններում դիմացկուն հինգ տեսակի միկրոօրգանիզմ և մոդելավորել Լուսնի հարավային բևեռի տարբեր շրջանների պայմանները։ Պարզվել է, որ որոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններում։
Հետազոտողները նախազգուշացնում են, որ մարդկանց մշտական ներկայությունը կարող է աղտոտել Լուսնի միջավայրը և հետագայում դժվարացնել հնագույն քիմիական կամ կենսաբանական հետքերի ուսումնասիրությունը։ Նույն խնդիրը կարող է առաջանալ նաև Մարսի հետազոտության ժամանակ։
Միաժամանակ, գիտնականները նշում են, որ Լուսնի վրա միկրոօրգանիզմների աճի և բազմացման համար անհրաժեշտ պայմանների առկայության ապացույցներ դեռ չկան։
