Իսրայելում հայտարարել են, որ ՑԱԽԱԼ-ը կմնա Գազայում զբաղեցրած իր դիրքերում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի հեռանա այսպես կոչված «դեղին գծից» և կմնա Գազայի հատվածում իր զբաղեցրած դիրքերում, իսկ հրեական պետությունը չի փոխի իր մոտեցումը զինված արմատականների թիրախային ոչնչացման հարցում, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի խորհրդական Դմիտրի Գենդելմանը՝ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Կուշների հետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումից հետո։

«ՑԱԽԱԼ-ը չի հեռանա «դեղին գծից», կմնա ներկայիս դիրքերում և կշարունակի կանխել ցանկացած սպառնալիք իր ուժերի ու քաղաքացիների նկատմամբ։ Իսրայելը նաև չի փոխի գրոհայինների թիրախային ոչնչացման մոտեցումը»,- ասել է նա։

Գենդելմանը հավելել է, որ հանդիպմանը խոսք է գնացել այն մասին, որ Գազայի հատվածում ոչ մի վերականգնում չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժումը չի զինաթափվել հատվածի ամբողջ տարածքում։ Ապառազմականացման առաջին քայլը կլինի ՀԱՄԱՍ-ից զենքը հանձնելու պահանջը, որպեսզի այն ոչնչացվի ամերիկյան վերահսկողության ներքո։

Leave a Comment