
Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։
Բնակիչները հայտնել են, որ պատասխանատուն «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է: Հոսանք չլինելու պատճառով պոմպերը ևս չեն աշխատում, շենքում ջուր չկա: