17 Օգոստոսի 2026, 16:38
Ամենագեղեցիկ և սիրված տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, նշվել է Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների հայկական եկեղեցիներում։
Պատարագներ են մատուցվել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցում, Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում, Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցում և այլ վայրերում։
Ս. Կույսի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը` օգոստոսի 12-18ի միջև:
