Fox News-ի միջազգային թղթակից Թրեյ Յինգստը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրան հարցրել Իրանի ու Օմանի՝ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների մասին։
«Եթե Օմանը խոչընդոտի, մենք նրանց ջարդուփշուր կանենք», — ասել է Թրամփը լրագրողի հետ զրույցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում է Վաշինգտոնը պատրաստ հարվածներ հասցնել Օմանին։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը պետք է «բարձրացնի հանձնվելու սպիտակ դրոշը»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետ չի սահմանում և «չի շտապում»։