Հիմա Նիկոլը հարց լուծո՞ղ է, թե՞ «մեխի գլուխ»



Չախոյան Տարոնը, որ շարունակում է հետույք պատռել՝ Նիկոլի հանձնարարությունները հնարավոինս անթերի կատարելու ու ԱԺ-ում մթոնլորտ պղտորելու, հայտարարել է, թե ընդդիմությունն է մեղավոր, որ Հայաստանի դեմ ՌԴ-ն սանկցիաներ է կիրառում՝ իրավիճակի համար ողջ պատասխանատվությունն ընդդիմադիրների վրա բարդելով:
 
Այս թեզը բնավ առաջին անգամ չէ, որ հնչում է. հնչել էր նաև այն ժամանակ, երբ Նիկոլն ընտրարշավի ժամանակ խոստանում էր լուծել դեպի ՌԴ կասեցված արտահանման հարցը: Հիմա, փաստորեն, կրկին թեման ակտուալ է դարձել, քանի որ Նիկոլն իր առաջ դրված խնդիրը չի լուծել:
 
Տարոնի հիվանդ տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ է մտցրել ոչ թե այն պատճառով, որ Նիկոլն ասենք Զելենսկիին սիրով  հարթակ է  տրամադրել, ФСБ-ն էլ հռչակել թշնամական կառույց, այլ այն պատճառով, որ փորձում է  ընդդիմությանը հաճոյանալ:
 
Եթե խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումն է, ապա այդ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գործիքները գտնվում են ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ձեռքում։ Ստացվում է, որ երբ պետք է ձայներ շահելու խնդիր լուծել, Նիկոլն ինքն իրեն մատուցում է որպես հարց լուծող, իսկ երբ պետք է պատասխան տալ սեփական քաղաքականության հետևանքների համար, պատասխանատու են դառնում ընդդիմադիրները:
 
Սա արդա՞ր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment