Քամին և անձրևը վնասներ են հասցրել Գյումրիում – armeniatoday.am

Օգոստոսի 16-ին Գյումրիում քամին և հորդառատ անձրևը վնասներ են հասցրել, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն Գյումրիի մի շարք հասցեներում քամու և հորդառատ անձրևի հետևանքների վերաբերյալ ահազանգերն ստացել է օգոստոսի 16-ին՝ ժամը 16։33-ից սկսած։

Նշվում է, որ ջրալցվել են նկուղներ և բակեր, կոտրվել են ծառերի ճյուղեր, թեքվել է էլեկտրասյուն։

Փրկարարները սահմանազատել են տարածքները, մոտոպոմպերի միջոցով նկուղներից և բակերից հեռացրել ընդհանուր մոտ 85 խմ ջուր, ինչպես նաև մասնատել և հեռացրել կոտրված ծառերի ճյուղերը, հավելել են ՆԳՆ-ից։

Leave a Comment