Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Գլխավոր դատախազության հայցադիմումի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՊԵԿ նախկին պաշտոնյաներից մեկից և նրա հետ փոխկապակցված…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· Գլխավոր դատախազության հայցադիմումի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՊԵԿ նախկին պաշտոնյաներից մեկից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի ու դրամական միջոցների բռնագանձման գործը: Պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, մասնակցություններ ընկերություններում և խոշոր չափերի գումարներ:
· Մերձավոր Արևելքի նավթ արտահանողները, շրջանցելով վտանգները, Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման գաղտնի սխեմա են կիրառում տեղորոշիչներն անջատած տանկերների միջոցով: Չնայած հարձակումներին և վտանգներին՝ օրական միլիոնավոր բարել նավթի արտահանումը թույլ է տալիս պահպանել համաշխարհային գները:
· Թուրքիայի նախագահը կոչ է արել վերսկսել նավագնացությունը Հորմուզի նեղուցով՝ ընդգծելով նավթի համաշխարհային հոսքերի վերականգնման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ տարածաշրջանային կողմերը կողմնակից են ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին այս ռազմավարական ջրային ուղով անխափան փոխադրումներին:
· Ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցով քննարկումները, որոնք ուղեկցվում են քաղաքական սուր ելույթներով ու բանավեճերով: Հերթական նիստում քննարկվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը:
· Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Քարի լճի տարածքում աղբի կուտակումների փաստով: Կառույցը միաժամանակ հիշեցրել է, որ տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպումը տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն է: