«ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում արձանագրել է թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):

Տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️ թերլիցքավորում,
▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,
▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։

Արդյունքում կրկին կասեցվել է Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող գազալցակայանի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

«Կրկին հորդորում ենք սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց՝ Ձեր իսկ շահերից ելնելով։

Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները»,-նշված է ՇՎՏՄ հաղորդագրության մեջ։

Leave a Comment