Հարցաքննությունը քրեական վարույթի կարևոր փուլերից է, որի ընթացքում անձից ստացված ցուցմունքը կարող է հետագայում օգտագործվել որպես ապացույց։ Միաժամանակ օրենքը սահմանում է մի շարք երաշխիքներ, որոնք կոչված են պաշտպանելու անձին հարկադրանքից և ապահովելու նրա՝ որպես դատավարության մասնակցի իրավունքները։ Որոշ դեպքերում բարձրաձայնվում են հարցաքննութոյւնների ընթացքում թույլ տրվող խախտումների դեպքերը։
Չնայած օրենսդրական երաշխիքներին՝ գործնականում հարցաքննության ընթացքում կարող են առաջանալ տարբեր խնդիրներ։ Դրանք կարող են կապված լինել անձին իր իրավունքների պատշաճ չտեղեկացնելու, պաշտպանի մասնակցության սահմանափակման կամ հարցաքննության ընթացակարգային պահանջների չպահպանման հետ։,
Թեմայի մանրամասները Iravaban.net-ի հետ զրույցում ներակայացրել են «Պողոսյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը և «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության փաստաբան Դավիթ Դիլբարյանը