Կոնջորյան Հայկոն՝ ադրբեջանական բազարում – BlogNews.am



Կոնջորյան Հայկոն հայտարարել է, թե ամենամեծ պատմական արդարությունն այն է, որ Հայաստանը լինի խաղաղ, ապրողներին ու ծնվողներին՝ լավ կյանք. անցյալի դժբախտությունները վերապրելն պատմական արդարություն չէ: Ըստ նրա՝ 29743-ից զատ չի կարող լինել այլ Հայաստան, քանի որ մենք միայնակ չենք, իսկ արդարությանն ապավինել պետք չէ, քանի որ միջազգային հարաբերությունները շուկա են, և եթե դու չունես ծախելու ապրանք, դու դառնում ես ապրանք: «Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դարձնեն ապրանք»,-մասնավորապես՝ հոխորտացել է Կոնջորյան Հայկոն:
 
Պատմական արդարությունը հակադրել  խաղաղ ու լավ կյանքին, հեռանկարային պետություն ունենալուն կարող է միայն նա, ով հանդիսանում է հայոց պատմական հիշողությունից սարսափողների ազդեցության գործակալը. թուրքերն են Հայկոյի կուրատորները, որոնք խնդիր ունեն՝ ջնջելու պատմական հիշողությունը հայոց միջից, որ երբեք չվերականգնվի այդ  արդարությունը:
 
Կամ 29743քկմ-ը որպես դոգմա մատուցող Հայկոն կասի՞, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում ճանաչել նույն 29,743-ը՝ օկուպացված պահելով ՀՀ ինքնիշխան տարածքները և առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ նարատիվն այն դեպքում, երբ Նիկոլը ճանաչել է Իլհամի 86,6-ը: Միակողմանի զիջումների միջոցով աշխարհում որևիցե երկրիր երբևէ կարողացե՞լ է լուծել իր անվտանգության խնդիրը:
 
Ինչ վերաբերում է միջազգային հարաբերությունները որպես շուկա ներկայացնելուն, ապա գուցե ինչ-որ առումով դա ճիշտ դզուգահեռ է, սակայն երբ նման դիտարկում անում է մի ուժի ներկայացուցիչ, որը տառացիորեն ծախել է ամեն ինչ, դա արդեն դառնում է աբսուրդ. Նիկոլի իշխանության օրոք Հայաստանը դարձել է աշխարահքաղաքական առևտրում ձեռքից ձեռք ընկնող էժանագին ապրանք՝ զուրկ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից: Հայաստանը կապիտուլացվել ու մտել է Իլհամի թևի տակ, իսկ ազգի ճակատագիրը որոշվում է Բաքվում, այսինքն՝  Նիկոլի իրական հայրենիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment