
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Անսար գյուղի բնակելի շենքին, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ երեքը, РИА Новости-ին հայտնել են Լիբանանի շտապօգնության ծառայությունից։
Փրկարարական խմբերը շարունակում են որոնողական աշխատանքները՝ մարդկանց փլատակներից դուրս բերելու համար։
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար էր կնքվել․ հարվածները թեև ինտենսիվ բնույթ չէին կրում, բայց այդպես էլ չդադարեցին։