15 Օգոստոսի 2026, 12:03
Զալցբուրգում «Կարմեն» օպերայի նորացված բեմադրության պրեմիերայից հետո օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը հայտնվել է օպերային աշխարհի ուշադրության կենտրոնում։ Գլխավոր դերակատարումը ստանձնելով՝ սոպրանոն դարձել է բեմադրության առանցքային դեմքը։
«Frankfurter Allgemeine Zeitung», BR-Klassik, «Salzburger Nachrichten» և ORF հեղինակավոր լրատվամիջոցների քննադատները միակարծիք են եղել՝ նշելով Գրիգորյանի դեբյուտը որպես ներկայացման գլխավոր իրադարձություն։ Գրիգորյանն ընդգծել է կերպարի նուրբ երանգներն ու մեծ ուշադրությամբ աշխատել տեքստի վրա՝ դրան հաղորդելով նոր հնչողություն։