Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Շեյն Ռայան Գլեդհիլին երեխաների նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության գործով 24 ծանր հանցագործության մեղադրանք է առաջադրվել, հայտնում է New York Post-ը։

Ըստ քննիչների՝ Գլեդհիլը առցանց քասթինգների և կինոնախագծերի միջոցով կապ է հաստատել անչափահասների հետ։ Նրա դեմ հետաքննությունը շարունակվել է գրեթե հինգ տարի։

Դերասանը ձերբակալվել է օգոստոսի 3-ին՝ Սանտա Բարբարայի շրջանի շերիֆի դեպարտամենտի աշխատակիցների կողմից։ Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել 15 դրվագով, սակայն հետագայում դրանց թիվը հասել է 24-ի։

Քննիչները նշել են, որ գործի որոշ դրվագներ վերաբերում են անչափահասների նկատմամբ ենթադրյալ սեռական բռնությանը։ Կոնկրետ դեպքերի մանրամասները չեն հրապարակվել։

Գլեդհիլն ազատ է արձակվել 500 հազար դոլար գրավի դիմաց։ Նրա նախնական դատական լսումը նշանակված է սեպտեմբերի 9-ին՝ Լոմպոկի շրջանային դատարանում։

Որպես դերասան և պրոդյուսեր՝ Գլեդհիլը մասնակցել է նախագծերի, որոնցում նկարահանվել են Շելլի Դյուվալը, Ռիչարդ Դրեյֆուսը, Էդ Հարիսը և Թոմ Առնոլդը։

Past.am-ը կհետևի քրեական գործի հետագա զարգացումներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment