ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կտրուկ աճել են. Արմեն Ղազարյան

ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է։

«Եթե նայեք 2025 թվականի քաղաքացիություն ստանալու դիմումներին, դրանց քանակը գերազանցել է 32 հազարը, դա Հայաստանի գոյության պատմության ամբողջ ընթացքի պատմական մաքսիմումն է։ Դրան նախորդած երկու տարիներին այդ դիմումները եղել են 20 հազարից ավելի, եթե դրանից էլ ենք հետ գնում, արդեն տեսնում ենք 7-8 հազար միջին թվեր։ Տեսնում ենք՝ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես, ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ և հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եվ, եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք հիմնականում դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ազգությամբ հայեր են։ Այսինքն, այս տենդենցը հիմնականում առնչվում է մեր սփյուռքին»,- նշել է Ղազարյանը։

 

Leave a Comment