Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրիասյան: Հյուր. Մերի Լևոնյան՝ Ռուդիկ Հարոյանի հիմնադրած «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի անդամ և մենակատար։
Հյուրեր. Սյուզան Մարգարյան՝ «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն, և Արմինե Վարդանյան՝ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ։
Թեման. «Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն ու Խաղողօրհնեքը»:
Օգոստոսի 16-ին հայ ժողովուրդը նշում է տարվա ամենաքաղցր ու օրհնաբեր տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն ու Խաղողօրհնեքը։ Համաձայն հին սովորույթի՝ մինչև այս օրը խաղող չէր ճաշակվում։ Օրհնված բերքից տուն են տանում, իսկ մի մասից պատրաստված գինին պահում մինչև հաջորդ տարի։
Հանրապետության տարբեր մարզերում, հատկապես Վայոց Ձորում և Արարատյան դաշտավայրում, այս տարի գինեգործական ընկերություններն ու նախաձեռնող խմբերը կազմակերպելու են բացօթյա միջոցառումներ, գինու համտեսներ և տոնական պիկնիկներ խաղողի այգիներում։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։