Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին․ ՊՆ – armeniatoday.am

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարութան N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին, հայտնել են ՊՆ-ից։

Նախարարությունից տեղեկացրել են, որ Զաքարյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։  Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցել և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Leave a Comment