Իսրայելի բանակը հայտնել է Գազայում «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի հրամանատարին հասցված հարվածի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ հերթական հարվածն է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային հատվածին։ Հարվածի թիրախը «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ռազմական թևի հրամանատարն է եղել։

«ՑԱՀԱԼ-ը հարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարին։ Ահաբեկիչը ծրագրում էր հարձակումներ իրականացնել Գազայի հատվածում գործող իսրայելցի զինծառայողների դեմ։ Նրան հասցվել է ավիահարված՝ զինծառայողների համար սպառնալիքը վերացնելու նպատակով», — ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Գերատեսչությունը նշել է, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։ Դրանց թվում զինվորականները նշել են «բարձր ճշգրտության զինամթերքի կիրառումը» և «օդային դիտարկումը»։

Leave a Comment