Բեռնատար նավը հարձակման է ենթարկվել Կարմիր ծովի հարավային հատվածում՝ Եմենի ափերի մոտ, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային նավագնացության համակարգման կենտրոնը (UKMTO)։
«UKMTO-ն տեղեկացվել է Եմենի Ալ-Մոխա քաղաքի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հաղորդվում է, որ Կարմիր ծովի հարավային հատվածում անհայտ արկ է հարվածել բեռնատար նավին, ինչի հետևանքով կան տուժածներ», — ասվում է հաղորդագրության մեջ։