«Քյաբաբից շատ խոսեցինք․ քանի՞ քյաբաբ եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ»,- այսպիսի ձևակերմամբ հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:Նրան պատասխանեց ԱԺ փոխնախագահ…
«Քյաբաբից շատ խոսեցինք․ քանի՞ քյաբաբ եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել եք ԱԺ փոխնախագահ»,- այսպիսի ձևակերմամբ հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նրան պատասխանեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Ոչ, ընտրակաշառքի՝ քյաբաբի դիմաց չենք ընտրել Վարդևանյանին»,- ասաց Ալեքսանյանը։
Վահագն Ալեքսանյանը հավելեց նաև որ այս հարցով Ագնեսա Խամոյանը ակամայից համոզում է իրենց, որ հաջորդ ընդդիմադիր թեկնածուներին չարժե ընտրել։
Ալեքսանյանի խոսքով՝ իրենք կարծում են, որ վերջին ընտրություններում ընդդիմադիրների ձայների շուրջ 70 տոկոսը ստացվել է ընտրակաշառքի միջոցով։
Ալեքսանյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ իր կողքին անկախ նրանից՝ Վարդևանյանը կլիներ, թե ոչ, այդ աթոռին միևնույնն է լինելու էր ընդդիմության ներկայացուցիչ: