«Լոս Անջելես Քլիփերսը» հայտարարել է կենտրոնական խաղացող Ջամարիոն Շարփի և ճապոնացի խաղարկող Յուկի Կավամուրայի հետ պայմանագրեր կնքելու մասին։ Հետաքրքիր է, որ նրանք NBA-ի գործոս ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ բասկետբոլիստներն են։
Շարփի հասակը 226սմ է։ Նախկինում նա հանդես է եկել «Դալաս Մավերիքսում»։ Իսկ 168 սմ հասակ ունեցող Կավամուրաննախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Չիկագո Բուլզում»։